|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չի պատրաստվում բանակցել «Դեղին բաճկոններ» շարժման շարքերում ձեւավորված արմատական խմբավորումների հետ. տեղեկացնում է Associated Press գործակալությունը: Նա այս մասին հայտարարել է երեկ Ֆրանսիայում անվտանգության եւ կարգուկանոնի ապահովման հարցով անցկացված խորհրդակցության ժամանակ: Մակրոնը նշել է, որ տրամադրված է հասնել երկրում բռնության դադարեցմանը, միաժամանակ համարում է, որ «Դեղին բաճկոններ» շարժման ակտիվիստների թվում արմատական ծայրահեղական խմբավորման հետ բանակցությունները բացառված են:
«Շարժման արմատական մասը 40-50 հազար մարդ է: Ստեղծված իրավիճակում միակ հնարավոր պատասխանն անվտանգության ապահովման միջոցներն են»,- ասել է Մակրոնը:
Ավելի ուշ Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել է, որ երկրի իշխանությունները կարգելեն «Դեղին բաճկոններ»-ի ցույցերը, եթե դրանց մասնակցեն արմատական խմբավորումները, որոնք Փարիզում եւ մյուս խոշոր քաղաքներում կանխամտածված ավերումներ են իրականացնում: