|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Լիբիայի հարավում բախումների ժամանակ սպանվել է ավելի քան 25 մարդ, 80 մարդ վիրավոր է: Այդ մասին, ըստ Газета.ру-ի, հայտնում է Reuters-ը` Տրիպոլիի առողջապահության նախարարության ներկայացուցչին հղումով: Հայտնի չէ` նրանք խաղաղ բնակիչներ են, թե` գրոհայիններ:
Նշենք, որ Լիբիայի ազգային բանակը, մարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ, փորձում է գրավել մայրաքաղաք Տրիպոլին:
Հակամարտությունն ունի 8 տարվա պատմություն: Երկրում երկիշխանություն է՝ արևելքում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում, այսինքն՝ արևմուտքում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված կառավարությունը: Արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ: