Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թունիսում Հնդկաստանի դեսպանատունը Լիբիայից տարհանել է 15 հնդիկ խաղաղապահների՝ կապված հյուսիսաֆրիկյան երկրում իրադրության սրման հետ: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարար Սուշմա Սվարաջը. հաղորդում է IndianExpress-ը:
«Լիբիայում իրադրությունն անսպասելի սրվել է: Տրիպոլիում բախումներ են ընթանում: Թունիսում Հնդկաստանի դեսպանատունը նախօրեին ինքնուրույն տարհանել է ամբողջ խաղաղապահ զորակազմը` բաղկացած զինված ոստիկանության 15 մարտիկից: Նրանց հիանալի աշխատանքը բարձր ենք գնահատում»,- այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում նշել է նախարարը:
Նշվում է նաև, որ Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հանդեպ չեզոք զինված ուժերը կիրակի հայտարարել են Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիական ազգային բանակի դեմ «Զայրույթի հրաբուխ» ռազմական գործողություն սկսելու մասին: Հինգշաբթի ԼԱԲ հրամանատար Հաֆթարն իր ուժերին հրամայել էր սկսել Տրիպոլիի վրա հարձակումը` այն «ահաբեկիչներից ազատագրելու համար»:
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Լիբիայում երկիշխանություն է. արևելքում նիստեր է անցկացնում ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում իշխում է ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված ազգային համաձայնության կառավարությունը, որը ղեկավարում է Սարաջը:
ՄԱԿ-ն առաջարկում է 2019 թվականի գարնանը Լիբիայում համընդհանուր ընտրություններ անցկացնել, որոնց արդյունքներով էլ կձևավորվի լեգիտիմ և համընդհանուր ճանաչված իշխանություն: