|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մեղրիում տեղի ունեցած միջադեպի գործով հարցաքննվել է ՊՆ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի որդին և իրավապահներին հայտնել է, որ ինքը կատարված միջադեպի հետ կապ չունի:
Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ գեներալի որդին հիմնական բունտը բարձրացրած 5 զինվորների մեջ է եղել, սակայն, ի տարբերություն նրանց, զորամասը չի լքել: Այս հանգամանքը դեռևս իրավաբանորեն չի ապացուցվել, սակայն գործով քննությունն ընթանում է, դեռ շատ անձինք կհարցաքննվեն, և հուսանք, որ չեն վախենա և իրականությունը կներկայացնեն:
Ավելին՝ եղել են զինվորներ, որոնք հարցաքննվել են, սակայն գեներալի որդու անունը չեն տվել հասկանալի պատճառներով: Ըստ էության, հաշվի են առել այն հանգամանքը, որ երեկ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հայտնել է. «Դրանք ճիշտ հրապարակումներ չէին, գեներալի որդին որևէ մասնակցություն տվյալ միջոցառմանը չի ունեցել»»,-գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում