|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Թուրքիայում այսօր` ժամը 09:38 –ի սահմաններում, տեղի է ունեցել 5.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Նախապես Եվրոպայի երկրաշարժների հետազոտության կենտրոնը հաղորդել էր 6.4 մագնիտուդով երկրաշարժի մասին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Դենիզլի նահանգում: Երկրաշարժից հետո տեղի է ունեցել 28 ցնցում ևս: Ցնցումները զգացվել են Իզմիրում, Անթալիայում, Այդընում, Բուդուրում. հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Երկրաշարժի հետևանքով Դենիզլի նահանգի Աջըփայամ գավառում մոտ 50 տուն է փլուզվել, ինչի հետևանքով 3 մարդ վիրավորվել է: Փլուզումների հետևանքով նաև հրդեհներ են բռնկվել:
Առավոտյան ժամերին Դենիզլիում և հարակից նահանգներում դասերը դադարեցվել են, բազմաթիվ շենքերում տեղի են ունեցել տարհանումներ: