կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-13 12:19
Քաղաքական

ԱԺ-ն բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի հետ փոխշահավետ և փոխլրացված համագործակցությունը

ԱԺ-ն բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի հետ փոխշահավետ և փոխլրացված համագործակցությունը

Այսօր ՀՀ Ազգային ժողովում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում անցկացված «Խորհրդարանական վերահսկողությունը ՀՀ զինված ուժերում» թեմայով սեմինար-քննարկման ժամանակ խորհրդարանի ներկայացուցիչները կարևորեցին ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ու պաշտպանության և անվտանգության ոլորտներում  երկկողմ հարաբերությունները կատարելագործելու նպատակաուղղվածությունը: 

«Նոր ձևավորված Ազգային ժողովը բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի և այլ գործընկեր երկրների հետ փոխշահավետ և փոխլրացված համագործակցությունն ու քաղաքական երկխոսության մակադրակը: Հուսով եմ, որ հանդիպումները կլինեն հիմնարար և արդյունավետ, կնպաստեն երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնված և բազմակողմանի զարգացմանը: Սա կարող է հանդիսանալ համագործակցային շատ բարենպաստ հարթակ՝ ցանկությունների ամրագրման, անելիքների պլանավորման և իրականացման համար: Առանձնակի կարևորում եմ այս միջոցառմանը քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը»,- ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Վարդան Վարդանյանը:

ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր Մաթիաս Քիսլերը շեշտեց, որ նախորդ անգամ ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում նույնպես նույն թեմայով քննարկում են ունեցել ԱԺ-ում: Սակայն, ըստ նրա, կարևոր է կրկին քննարկել այդ կարևոր թեման, քանի որ նոր խորհրդարան է ձևավորվել, շատերն առաջին անգամ են խորհրդարանում և նոր  գաղափարներ են իրենց հետ բերել: