Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է աշխարհի պոպուլիստ առաջնորդների ցուցակը, որում տեղ են գտել 40 երկրի 140 առաջնորդներ:
Պարբերականը ուսումնասիրել է վերջին 20 տարում աշխարհի առաջնորդների ելույթները: Ըստ «Գլոբալ պոպուլիզմի տվյալների բազա» անվամբ ուսումնասիրության` ամենապոպուլիստ առաջնորդ է ճանաչվել Վենեսուելայի նախկին առաջնորդ Ուգո Չավեսը, նրան հաջորդում է Վենեսուելայի ներկայիս նախագահ Նիկոլաս Մադուրոն, այնուհետև` Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը:
Չորրորդ հորիզոնականում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը երկիրը ղեկավարել է 2003-2014 թթ. որպես վարչապետ, այնուհետև 2014-ից մինչ օրս` որպես նախագահ: Ըստ պարբերականի` իր ղեկավարության սկզբնական փուլում` 2003-2007 թթ., Էրդողանը պոպուլիստ չէր, 2007-2014-ին «մի քիչ պոպուլիստ» դարձավ, իսկ 2014-2018 թթ.` «շատ պոպուլիստ»:
Թուրքիան նաև ճանաչվել է պոպուլիզմում ամենամեծ աճ գրանցած երկիր:
ԱՄՆ-ը ցուցակում 13-րդն է, իսկ Ռուսաստանը` 18-րդը: