կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-05 19:22
Արցախ

Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը ներկա են գտնվել Վազգեն Սարգսյանի 60-ամյակի հուշ-երեկոյին

Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը ներկա են գտնվել Վազգեն Սարգսյանի 60-ամյակի հուշ-երեկոյին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել սպարապետի կյանքին եւ գործունեությանը նվիրված հուշ-երեկոյին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, Վազգեն Սարգսյանի հարազատներն ու զինակից ընկերները, պաշտոնատար այլ անձինք: