|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Ֆուտբոլի Թուրքիայի ֆեդերացիայի 2-րդ լիգայի Սպիտակ խմբում կիրակի տեղի ունեցած «Ամեդ Սպորտիֆ Ֆաալիյեթլեր»– «Սաքարյասպոր» հանդիպումից հետո վերջինս 4 ֆուտբոլիստ հակառակորդ թիմի ֆուտբոլիստ Մանսուր Չալարի դեմ ոստիկանություն բողոք է ներկայացրել. հաղորդում է cnnturk.com կայքը:
«Սաքարյասպոր»-ի 4 ֆուտբոլիստներից Հաջի Օմեր Դոգրուն իր բողոքում մասնավորապես նշել է. «Առաջին խաղակեսի ավարտից հետո հանդերձարան գնալիս 72 համարով հանդես եկող Մանսուր Չալարը եկավ ինձ մոտ և սկսեց հայհոյել: Ձեռքի սուր ծակող գործիքը մոտեցրեց երեսիս և վիրավորեց: Նրա ձեռքում ծակող գործիք լինելու մասին տեղեկացրեցինք մրցավարին, պահանջեցինք, որ գտնի գործիքը, սակայն մրցավարը ոչ մի բան չձեռնարկեց»:
Ֆուտբոլիստներից մեկն էլ բողոքում նշել է, որ Չալարը վնասվածք է հասցրել իրեն պարանոցի շրջանում և ասել. «Բոլորիդ վրա գիծ եմ քաշելու»:
Դիարբեքիրի դատախազությունը հետաքննություն է սկսել ֆուտբոլիստի նկատմամբ: