|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը, մարտի 1-ի ժամը 20:00-ի դրությամբ, դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են:
Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ և Սևանից դեպի Գավառ տանող ճանապարհահատվածներում գետնաբուք է:
Ապարանի ավտոճանապարհներին, Դիլիջան-Վանաձոր, Սևան-Դիլիջան ճանապարհահատվածներում, Տիգրանաշենի և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: