|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արմավիրի, Մասիսի, Արտաշատի, Ախուրյանի, Աշոցքի, Նոյեմբերյանի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը` 50-80 մ:
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: