|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.36 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.5802 |
| GBP | ⚊ | £ 503.93 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Պահպանողականներին մոտ կանգնած «Ֆարս» լրատվական գործակալությունը հաղորդել է Մոհամմադ Ջավադ Զարիֆի վերադառնալու հնարավորության մասին: Վկայակոչելով ԱԳՆ-ում իր աղբյուրին` «Ֆարս»-ը նշել է, որ Զարիֆը մեծ հավանականությամբ կմտափոխվի և կվերադառնա ԱԳՆ ղեկավարի պաշտոնին:
«Պարոն Զարիֆը զգացական մարդ է, և դա էլ երբեմն նրա կողմից զգացական որոշումներ կայացնելու պատճառ է դառնում: Կոնկրետ այս դեպքի կապակցությամբ, իմ ունեցած տեղեկության համաձայն, նա մեծ հավանականությամբ կմտափոխվի և կվերադառնա»,- նշել է «Ֆարս»-ի հավաստի աղբյուրը:
Պահպանողական լրատվամիջոցը փորձել է Զարիֆի հրաժարականը վերագրել նախագահի աշխատակազմի թերացմանն ու նրա և նախագահ Ռոհանիի միջեւ գոյություն ունեցող տարաձայնությանը: «Պարոն Զարիֆի հրաժարականի պատճառը նախագահի աշխատակազմի բացթողումն է եղել: Նրան չեն տեղեկացրել Բաշար Ասադի այցի մասին: Վերջին ամիսների ընթացքում որոշակի տարաձայնություններ էին առաջացել նախագահ Ռոհանիի և Զարիֆի միջև: Վերջին միջադեպը լցրեց Զարիֆի համբերության բաժակն ու նրա հրաժարականի պատճառը դարձավ»»,- ասել է «Ֆարս»-ի անանուն աղբյուրը: