|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
Ռուսաստանցի հայտնի լրագրող, ազգությամբ հայ Ռոման Բաբայանը հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորների ընտրություններին, որոնք կկայանան աշնանը. հայտնում է РИА Новости-ն:
«Ես որոշել եմ մասնակցել Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորների ընտրություններին: Կառաջադրվեմ Խորոշևո-Մնևնիկներում, Շչուկինոյում և Ֆիլյովսկի այգում, դա ինձ համար օտար շրջան չէ, այնտեղ են բնակվում իմ ընտանիքի անդամները և ինձ հարազատ շատ մարդիկ»,- ասել է նա իր տեսաուղերձում:
Բաբայանը նշել է, որ այդ շրջաններում լուրջ խնդիր է, որ ծառերը կտրում են և բազմահարկ տներ կառուցում, և ինքը ցանկանում է փոխել այդ վիճակը: