|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Բաքվի Յասամալյան շրջանի բազմահարկ շենքերից մեկի 13-րդ հարկում հրդեհ է բռնկվել. հայտնում է 1news.az-ը: Դեպքի վայրում աշխատում են հրշեջները:
Ըստ Haqqin.az-ի` բնակելի համալիրում բնակվում է 80 ընտանիք: Որոշ ծնողներ իրենց երեխաներին տանն են թողել և աշխատանքի գնացել: Փրկարարները կոտրում են դռները` երեխաներին փրկելու համար: Տուժածների հստակ թիվը դեռ հայտնի չէ:
***
Haqqin.az-ի թղթակիցը հայտնում է, որ հրդեհը հաջողվել է մարել: Այն, նախնական տեղեկություններով, սկսվել է մալուխների բռնկման հետևանքով:
Հրդեհից տուժել է 6 երեխա և 4 կին, նրանք հիվանդանոցում են: