|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով «Արցախպրես»-ի թղթակցի՝ Ասկերանի հիվանդանոցի վերաբերյալ հարցմանը, ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը տեղեկացրել է, որ Ասկերանի նոր բուժմիավորումը շահագործման կհանձնվի 2020 թվականին:
Նախարարն ավելացրել է, որ 2019 թվականին նախատեսվում է համակարգի բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավում և այլ շրջանային հիվանդանոցային բուժօգնության հաստատությունների արդիականացում. կշարունակվի նաև Ստեփանակերտի հանրապետական ծննդատան նոր շենքի կառուցման աշխատանքները:«2018 թվականին ԱՀ պետական բյուջեից առողջապահության ոլորտին հատկացվել է 345 մլն 739 հազար դրամ։ Նախորդ տարի ավարտել ենք հասցրել Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի տարածքում հենապատի և հեղեղատար կոյուղու կառուցման, «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերության շենքի ներքին լուսավորության փոխարինման աշխատանքները: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում իրականացվել է նաև համակարգչային տոմոգրաֆիայի ռենտգենային ճառագայթների որոշ սենքերի վերանորոգման աշխատանքներ»,-ավելացրել է ոլորտի պատասխանատուն։