|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես իր առաջին պաշտոնամուտը, այնպես էլ սպասվող «սուպերնախարարության» նորամուտը ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն անցկացնում է դրսում:
Այս օրերին, երբ ձեւավորվում է հայոց նոր կառավարությունը, գրվում է նոր ծրագիրը, Արայիկ Հարությունյանը մեկնել է ԱՄՆ` Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում մասնակցելու ամերիկահայ ճարտարապետների ու գիտնականների համագումարին: Սուպերնախարարի սուպերգործուղումը կտեւի 11 օր, ԱՄՆ-ից նա գործուղման կմեկնի նաեւ Մեծ Բրիտանիա:
Հիշեցնենք` մայիսին նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը, որը մետրոյով էր գործի գնում, հայտարարել էր` գործուղումները պետք է կրճատել, «գործուղումն էքսկուրսիա չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: