կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-15 16:45
Հասարակություն

Մետրոպոլիտենի տնօրենը չարաշահումներ է թույլ տալիս և օգտագործում Նիկոլ Փաշինյանի անունը. փաստաբան

Մետրոպոլիտենի տնօրենը չարաշահումներ է թույլ տալիս և օգտագործում Նիկոլ Փաշինյանի անունը. փաստաբան

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրեն Փայլակ Յայլոյանը և նրա որդին, որը նույնպես ղեկավար պաշտոն է զբաղեցնում, լրջագույն չարաշահումներ են թույլ տալիս: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց մետրոպոլիտենի շահառուների պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Մասնավորապես` մետրոպոլիտենի վարչական շենքում գործում է լողավազան և կարաոկե, առաջինի վարձակալության դիմաց ամսական վերցնում են 5000 դոլար, երկրորդի դեպքում՝ 2 000, ընդ որում՝ կոմունալ վճարները կատարվում են մետրոպոլիտենի բյուջեից: 

Հանդիպմանը ներկա էր նաև քաղաքացի Ա. Խուրշուդյանը, որը Երեւանի մետրոպոլիտենի վարչական շենքին կից՝ Բաղրամյան 76 հասցեում գրասենյակ ունի: Նա պնդեց, որ մետրոպոլիտենի տնօրենությունն անօրինական կերպով մուտք է գործել իր գրասենյակը և խախտել կնքված պայմանագիրը: Այն դեպքում, երբ ինքն իր միջոցներով վերանորոգել է վարձակալության տրված տարածքը: Փայլակ Յայլոյանը սպառնացել է, որ «լավ հարաբերություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և իր դեմ խաղ չկա»: Թե որքանով է սա  համապատասխանում իրականությանը, ասուլիսի բանախոսները չգիտեն:

«Մի բան պարզ է՝ նա օգտագործում է Փաշինյանի անունը: Ինձ կանչեց իր սենյակը և մի քանի անգամ տվեց նրա անունը՝ ասելով, որ վարչապետի հետ լավ հարաբերություններ ունի»,- նշեց Խուրշուդյանը: