Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ազգային ժողովի`դեկտեմբերի 9-ի ընտրությունների կապակցությամբ մինչև 17։00-ը ՀՀ ՊՆ թեժ գծով ստացվել է 39 զանգ, որոնք հիմնականում վերաբերել են ընտրության կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին: Այս մասին ֆեյսբուքյան իր գրառման մեջ հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Որոշ դեպքերում ՊՆ իրավասությանը չվերաբերող հարցերով քաղաքացիներն ուղղորդվել են այլ իրավասու գերատեսչություններ: Քաղաքացիներին տրվել են համապատասխան պարզաբանումներ: Ահազանգեր են եղել նաև այն մասին, որ զինծառայողները ընտրական տեղամաս են մտնում շարային կարգով, սակայն տեղում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ նման պատկերացում ձևավորվել է թյուրիմացաբար, և խոսքը վերաբերում է հերթով և խմբերով ընտրական տեղամաս մուտք գործելու գործընթացի կազմակերպմանը: Հերթում կանգնելը շարային կարգ համարվում և այլընտրանք չունի։
Զորամասերի մոտ տեղակայված ընտրատեղամասերում քվեարկողների մեջ ժամկետային զինծառայողները զգալի քանակ են կազմում և կրելով զինվորական համազգեստ՝ տպավորություն է ստեղծվում, թե նրանք շարային կարգով են շարժվում։ Ընդ որում՝ «շարային կարգ» հասկացությունը ՀՀ ԶՈՒ կանոնադրություններով սահմանված չէ, ինչը թյուրիմացաբար մեկնաբանվում է որպես շարքում կանգնած։
ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքն արգելում է շարային կարգով տեղամասային կենտրոն մուտք գործելը, ինչը պահպանելը հստակ հրահանգավորված է և կատարվում զինծառայողների կողմից»,- գրել է Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրել է, որ «Թեժ գիծը» (1-28 ) շարունակելու է աշխատել մինչև քվեարկության ավարտը: