|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը կոչ է արել ռուսական և ուկրաինական կողմերին` նվազեցնել լարվածությունը Կերչի նեղուցում տեղի ունեցած իրադարձություններից հետո. հայտնում է РИА Новости-ն:
«Իրադարձությունների զարգացումը մտահոգում է: Ազովի ծովում նեղուցի ռուսական շրջափակումն անընդունելի է: Կարևոր է, որ այդ շրջափակումը հանվի: Մենք կոչ ենք անում կողմերին` նվազեցնել լարվածությունը»,- ասել է Մաասը:
Երեկ ուկրաինական մի քանի նավեր հատել են ՌԴ-ի սահմանը: Դրանք մտել են ռուսական` ժամանակավորապես փակ ջրատարածք և չեն ենթարկվել ռուսական կողմի նախազգուշացումներին: Ռուսական կողմը կրակ է բացել, վիրավորվել է 3 ուկրաինացի զինվորական, նրանց բժշկական օգնություն են ցույց տվել, կյանքին սպառնացող վտանգ չկա: Նավերը ձերբակալվել են:
ՌԴ-ն քրեական գործ է հարուցել և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ հրավիրել Ազովի ծովում ստեղծված իրավիճակի հետ կապված:
Ուկրաինան կատարվածից հետո ռազմական դրություն հայտարարելու մասին որոշում է կայացրել: