| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սահմանին հարաբերական անդորրը ոչ թե օպերատիվ կապի արդյունք է, այլ Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք. լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` խոսելով սահմանին տիրող իրավիճակի մասին:
Օպերատիվ կապը, ըստ նրա, Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածության մի բաղադրիչն է: Փաշինյանի խոսքով` իր և Ալիևի միջև օպերատիվ կապ հաստատելու առումով ոմանց մոտ այնպիսի տպավորություն էր, որ ինքն ու Ադրբեջանի նախագահն առավոտից երեկո իրար հետ չաթ են անում: «Այդպես չէ, ներկայացուցիչների միջոցով տեղեկատվություն է փոխանցվում` ըստ անհրաժեշտության»,- ասաց նա:
Խոսելով Արցախի հիմնախնդրի մասին` Փաշինյանը նշեց, որ քանիցս ներկայացրել է իր տեսակետը և կարծում է, որ Արցախի հարցում բոլորս պետք է համախմբվենք` մեր շահերը լիարժեք ներկայացնելու և ի կատար ածելու համար: «Ակնհայտ է, որ Արցախի հարցն ունի մեր երկրի ու ժողովրդի համար անկյունաքարային ու առանցքային նշանակություն: Ըստ էության` բանակցային պրոցեսի առաջին իսկ օրից այդ գործընթացը խորհրդավորության քողով էին պատում, և նույնիսկ հիմա ընկալում կա, որ Արցախի բանակցային գործընթացին տիրապետել ու տիրապետում են սահմանափակ թվով մարդիկ: Ես այս մոտեցումը սխալ եմ համարում: Արցախի բանակցային գործընթացի մանրամասներին պետք է տիրապետի հնարավորինս շատ մարդ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Նրա խոսքով` այսօր հայ ժողովուրդն Արցախի բանակցային գործընթացից տեղեկացված է առավել քան երբևէ: Փաշինյանի հավաստմամբ` այս մոտեցումը շարունակվելու է: