|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում (www.elections.am) հրապարակվել է Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) տրամադրման առաջարկվող 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակների ցանկը:
Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը ներկայացնելու համար ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում՝ մինչև 2018 թվականի նոյեմբերի 14-ը ժամը 18:00-ն, ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել հայտեր՝ այդ գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար:
Հայտերը ներկայացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևով, որը ներբեռնման հնարավորությամբ տեղադրված է հանձնաժողովի կայքում:
Ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառը կարող է փակցվել միայն ներկայացված հայտերի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով