Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կապանում է: Նա կապանցիների հետ զրույցում նշեց, որ պետբյուջեին պետք է վերաբերվել որպես բոլորի ընդհանուր գումարի:
«Գիտե՞ք` հարկերին ինչպես պետք է վերաբերվել. յուրաքանչյուրդ ձեր տանը` պահարանի դարակներից մեկում, թղթի տակ պահած, մի կողմ գցած փող ունեք, այդպես էլ պետք է հարկերին վերաբերվել: Պետբյուջեին պետք է վերաբերվել որպես մեր ընդհանուր գումարի, քանի որ մեր ընդհանուր կարիքների համար է ծախսվելու այն»,- ասաց Փաշինյանը:
Կապանցիներից մեկը, խոսելով իրենց համայնքում առկա խնդիրների մասին, նշեց, որ իրենց մոտ տասնյակ մարդիկ հողային խնդիրներ ունեն: «Կան մարդիկ, որ անգամ հող չունեն` ո'չ վարելահող ու ո'չ էլ արոտավայր: Հողային փաստաթղթերի խնդիր ունենք, քանի որ հողերը վաճառել է նախկին համայնքապետը: Համայնքապետը նաև գյուղի ֆոնդային հողերն է վաճառել, բացի այդ՝ կենցաղի տունը հավաքվել, սարքել ենք, ու էն էլ է խառնել իրար: Ինձ էլ տարել է, կոխել դատարան, քրեական գործ է հարուցված, ու 10 տարի է՝ ինձ տանում է դատարաններ, քանի որ իմ հողերը վաճառել է»,- ասաց տղամարդը:
Մի քանի կապանցիներ ևս միացան բողոքին՝ ասելով, որ իրենք նույնպես դատական քաշքշուկների մեջ են:
Կապանցիները խոսեցին նաև մանկապարտեզների ու դպրոցների անմխիթար վիճակի մասին: