|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Տեղեկացրել էինք, որ երեկ` ժամը 10:50-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում ծանր հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող` 1997թ. ծնված Գևորգ Սուրենի Հարոյանը: Զինծառայողը հոսպիտալում մահացել էր:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Գևորգ Հարոյանը Գյումրիից էր: «Գյումրի» բժշկական կենտրոնից մեզ հետ զրույցում նշեցին, որ զինծառայողի հայրն աշխատում է իրենց բուժկենտրոնում: «Մի քանի ամիս է, ինչ տեղափոխվել է մեզ մոտ՝ ԲԿ-ների միավորումից հետո: Սուրեն Հարոյանը մեզ մոտ հեմոդիալիզի բաժանմունքում է աշխատում»,- ասացին բուժկենտրոնից:
Տղայի հայրը համատեղությամբ Գյումրու շտապօգնության բժիշկ է՝ 5 տարուց ավելի:
Մեր տեղեկություններով՝ մահացած զինծառայողն ամառային զորակոչին էր մեկնել ծառայության, նա իրենից մեծ եղբայր ունի:
Նշենք նաև, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: