Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի կարծում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված խնդիրն առանձին պետք է դիտվի հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Չեմ բացառում, որ կան անձնական հարաբերություններ, որոնք ունեցել են իրենց բարերար կամ ոչ այդքան բարերար նշանակությունը, որովհետև երկկողմ հարաբերությունները նաև անձերի շփում են ենթադրում: Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանն ունեցել է լավ հարաբերություններ Վլադիմիր Պուտինի հետ: Եվ նրա կողմից արված յուրաքանչյուր հայտարարություն, այդ կոնտեքստում պետք է դիտել»:
Դիտարկմանը, թե փորձագիտական որոշ շրջանակների պնդումների համաձայն՝ Մոսկվան աջակցում է Ռոբերտ Քոչարյանին, պատգամավորն արձագանքեց, որ նման տպավորություն չունի: «Ես այդպիսի տպավորություն չունեմ, բայց, բնականաբար, ՌԴ-ն այն երկիրն է, որն ունի անմիջական շահեր այս տարածաշրջանում, իսկ Հայաստանի հետ ունեցած հարաբերություններն այդ շահերի կիզակետում են միշտ եղել»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է ռուսական մամուլում հայտնված այն տեղեկություններին, թե ռուսական կողմը հրաժարվում է Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում արտահանձնել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, Ռուստամյանն ասաց, որ հարցը մտահոգիչ է: «Սրանք իսկապես մտահոգիչ են, և մեզ համար էլ կարևոր է հասկանալ, թե խնդիրների լուծումն ինչ դաշտում պետք է գտնել: Սա նշանակում է, որ, այո, Ռուսաստանն անթաքույց ասում է, որ այն, ինչ քրեական հետապնդման առումով տեղի է ունենում Հայատանում, դրանից, մեղմ ասած, ոգևորված չէ»,- նշեց նա:
Պատգամավորը նաև ասաց, որ այս ամենը չպետք է անդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա: «Եթե ռուսական կողմը ապաստան տա նրան, ապա դա կնշանակի, որ նրանք համարում են, որ այդ անձը հանիրավի հետապնդվող է»,- եզրափակեց Ռուստամյանը: