Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում հանդիպում է ունեցել Լոռու մարզի դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Լոռու մարզի կրթության ոլորտի առաջնային խնդիրները։ Այս համատեքստումանդրադարձ է եղել մարզում իրականացվող համընդհանուր ներառական կրթությանը և դրանով պայմանավորված խնդիրներին։ Տնօրենները հետաքրքվել և մտահոգություն են հայտնել միասնական ավարտական քննություններ անցկացնելու ԿԳ նախարարության նախաձեռնության վերաբերյալ։ Նախարարն ընդգծել է, որ նպատակը կրթության արդյունքի գնահատումն է, և այս համատեքստում իրականության հետ առերեսումը անխուսափելի է։ Հաջորդ քայլը, ըստ նախարարի,լինելու է վերլուծությունն ու որակի բարձրացմանը միտված քայլերի իրագործումը։
Նկատի ունենալով, որ ԿԳ նախարարությունում վերջին օրերին ստացվել են ահազանգեր՝ նոր ուստարվա մեկնարկով պայմանավորված դրամահավաքության վերաբերյալ, նախարար Ա. Հարությունյանը մեկ անգամ ևս հանձնարարել է՝ բացառել դրամահավաքի պարտադրանքը: Դպրոցների ներկայացուցիչներն էլ իրենց հերթին բազմաթիվ հարցեր են ուղղել Արայիկ Հարությունյանին, որոնց գերակշիռ մասին նախարարը պատասխանել է տեղում և վստահեցրել, որ ուսումնասիրության ենթակա հարցերը պատասխան կստանան ավելի ուշ՝ դրանք ԿԳ նախարարությունում քննարկելուց հետո: