Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Օգոստոսի 12-ի գիշերը, երեքին մոտ, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Հրազդանի կիրճում գտնվող հյուրանոցի մոտ մեկն իրեն հարվածել և գողացել է պայուսակը: 24-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց՝ «ուղեղի ցնցում՝ հարցականով և դեմքի քերծվածքներ» ախտորոշմամբ:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցներին նա մանրամասնել է դեպքը. գիշերվա մեկի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է պայուսակը, որի մեջ կային քարտեր և գումար: Ինքը հետապնդել է կողոպտիչին, սակայն նա ձեռքերով հարվածներ է հասցրել քաղաքացուն ու դիմել փախուստի:
Իրավապահների աշխատանքը արդյունք տվեց դեպքից չորս օր անց: Իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ Կենտրոնականի քրեական հետախույզները Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Միքայել Մաթևոսյանին: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: