Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, երեկ, օգոստոսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք- Մարաշ վարչական շրջանի «Նորքի այգիներ» տներից մեկին հարակից ավտոտնակում ավտոմեքենայի մեջ դի կա։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան ավտոտնակում հայտնաբերել են Kia մակնիշի 80 SU 080 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ վարորդի նստատեղին էլ հայտնաբերվել է նշված տան բնակիչ 38-ամյա Արթուր Պետրոսյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մահացածին հայտնաբերել է հայրը՝ Գեղամ Պետրոսյանը, ով երկար տարիներ աշխատել է Ոստիկանության զորքերի շտաբի պետ, կոչումով Ոստիկանության գնդապետ է: