Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օգոստոսի 4-ին, ժամը 06:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ Գողթ գյուղ-Գեղարդի վանք տանող ավտոճանապարհին հարակից լանջից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 60 մ երկարությամբ, 10 մ լայնքով և մոտ 8 մ բարձրությամբ), ինչի հետևանքով ճանապարհը ժամանակավորապես փակ է. առկա են այլ թուլացած ժայռաբեկորներ:
Ժամը 13:55-ից մինչև 02:22-ը հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատն իրականացրել է հերթապահություն և օժանդակել փլուզման ենթակա հատվածի պայթեցման աշխատանքներին, որոնք իրականացրել է Նյուտեխշին ՍՊԸ-ն: «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ն իրականացրել է ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Օգոստոսի 6-ին, ժամը 10:00-ից վերսկսվել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքները, որն իրականացնում են Կոտայքի ՃՇՇ-ից 3 միավոր ինժեներական տեխնիկա:
Փրկարարները տեղում իրականցում են հերթապահություն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: