կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-01 15:50
Իրավական

Քոչարյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք ներկայացվեց

Քոչարյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք ներկայացվեց

Քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ՀՀ վերաքննիչ քրեական դատարան են ներկայացնել նրա կալանավորման դեմ ներկայացված բողոքը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը: Փաստաբանը տեղեկացրեց, որ դատարան է ներկայացվել նաև Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ` 34 պատգամավորի ստորագրությամբ փաստաթուղթ: Նա նշեց, որ ստորագրահավաքը շարունակվում է:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 8 ժամ տևած քննությունից հետո բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով և տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ:

Հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով, որպես վկա, հարցաքննվելու: Ավելի ուշ երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը շինծու է: