|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այս գիշեր զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։05-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել։
Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ անհայտ անձը, գլխարկով, բժշկական դիմակով դեմքը փակած, մտել է նշված բուքմեյքերական կենտրոն, զենքի սպառնալիքով գրասենյակի օպերատորից գումար հափշտակել, ապա` դիմել փախուստի:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը բացահայտելու, հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։