կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-27 22:15
Քաղաքական

Նախարար Պապիկյանը ներկայացրել է Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

Նախարար Պապիկյանը ներկայացրել է Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանին։

Ողջունելով ներկաներին՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ հեղափոխությունից հետո երկրում հաստատված քաղաքական նոր իրողությունները հասարակական պահանջի ներքո տեղերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն են առաջացրել։ Խոսելով ժողովրդավարության հասնելու ճանապարհին տեղական ինքնակառավարման մարմինների դերի և նշանակության մասին՝ նախարարն ընդգծել է, որ երկրում խորքային ու ամբողջական ժողովրդավարության և հասարակական համաձայնության կարելի է հասնել, երբ դա բխում է ներքևից և արտացոլում է ժողովրդի ազատ կամարտահայտությունը։ Նախարարը նաև հիշեցրել է քաղաքում սպասվող արտահերթ ընտրությունների մասին և շեշտել, որ դրանք պատշաճ ու օրենքի տառին համապատասխան անցկացնելու գործում շատ կարևոր է, որպեսզի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն ունենա քաղաքացիական հասարակության, քաղաքապետարանի աշխատակազմի և մարզպետարանի գործուն աջակցությունը։

Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետի պատասխանատու պաշտոնը իրեն վստահելու համար և հավաստիացրել, որ թիմային աշխատանքի շնորհիվ կկարողանան հեղափոխության դրական էներգիան տեղափոխել Արմավիր ու լուծել քաղաքացիների առաջ ծառացած խնդիրները։