Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Հունիսի 22-ին, ժամը 23:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 2 շենքի 3-րդ մուտքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում (բնակիչը ոչ սթափ վիճակում հրդեհել է այն):
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:42-ին, մարվել` 23:54-ին:
Մասամբ այրվել է խոհանոցի կահույքը, իսկ պատերը (10 քմ) ջերմահարվել են:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը բնակիչը (Ի. Հ., 1955 թ.) բնակարանից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով: Վերջինս, գտնվելով ոչ սթափ վիճակում, հրաժարվել է հոսպիտալացումից: