Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածից հետո իսկական պայքար է սկսել Երկրապահ կամավորական միության համար: Այս օրերին ազատամարտիկների տարբեր միավորումներ ակտիվացել են հենց այդ կառույցի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու համար:
Երեկ արդեն «Ազատամարտիկների դաշինքը» հենց ԵԿՄ գլխավոր մասնաշենքում հանդիպել է երկրապահներին, այդ թվում` ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանին, որի արդյունքում ստեղծվել է նախաձեռնող խումբ, որի նպատակն էլ ԵԿՄ-ն վերակազմավորելն ու արտահերթ ընտրություններն են: Հենց այդ քննարկման ժամանակ էլ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը ներխուժել է ԵԿՄ շենք, խուզարկություններ իրականացրել:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԵԿՄ վարչության անդամների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ դատաքննության ավարտն ու ԵԿՄ արտահերթ համագումարը կասեցնել Մավել Գրիգորյանի լիազորությունները ԵԿՄ նախագահի պաշտոնում:
Հենց այդ նպատակով էլ, մեր տեղեկություններով, այսօր նույն այդ շենքում կհավաքվեն արդեն ԵԿՄ վարչության անդամները եւ քննարկումից հետո կհայտարարեն նրա լիազորությունների կասեցման մասին:
Միաժամանակ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցն ականատես եղավ, թե ինչպես են ԵԿՄ պատից հեռացնում Մանվել Գրիգորյանի լուսանկարը: Պատկերը, խոստովանենք, բավական տհաճ է: Որքան էլ Գրիգորյանին մեղսագրվող հանցանքը քստմնելի ու աններելի է, որքան էլ այդ ամենի հետեւանքով կրքերը գերլարված են, սա դեռ նման կերպ վարվելու հիմք չէ:
Մանավանդ, որ դեռ ընդամենը մի քանի օր առաջ ԵԿՄ-ում Մանվել Գրիգորյանի հասցեին ձոներ էին հնչեցնում ու մեծարում: Բայց ինչպես ասում են, երբ եզն ընկնում է, դանակավորները շատանում են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: