Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր իր նստավայրում ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանին: Բարի գալուստ մաղթելով հյուրին Հայաստանում, որին երկու օր առաջ հանդիպել էր Թբիլիսիում տոնակատարությունների ժամանակ, նախագահը նշել է, որ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի օրերին այս այցը խորհրդանշում է հայ-ֆրանսիական հարաբերությունների անխախտ բնույթը և երկուստեք որդեգրած սերտ համագործակցության քաղաքականության շարունակականությունը։
Նախարար Ժան-Իվ Լը Դրիանը նախագահին փոխանցելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնները եւ բարեմաղթանքները, որը պետական այցով հոկտեմբերին ժամանելու է Հայաստան, բարձր է գնահատել Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխությունների խաղաղ բնույթը եւ անձամբ նախագահի հավասարակշռող դերը այդ գործում: Նա հավաստիացրել է, որ արդի միջազգային բարդ իրադրության պայմաններում Ֆրանսիան մշտապես գտնվում եւ գտնվելու է Հայաստանի կողքին:
Գոհունակություն հայտնելով բոլոր ոլորտներում դինամիկ զարգացող հայ-ֆրանսիական համագործակցության կապակցությամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են աշնանը Երեւանում անցկացվելիք ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կազմակերպական ընթացքին, մասնավորապես դրա շրջանակներում տնտեսական ֆորում կազմակերպելու կարեւորությանը:
Զրույցի ընթացքում ընդգծվել է Հայաստանի կամրջող դերը ԵՄ եւ ԵԱՏՄ միջեւ, որը օտարերկրյա գործարարների եւ ներդրողների առջեւ բացում է նոր հնարավորություններ:
Մտքեր են փոխանակվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ընթացքի շուրջ: