|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Զինանոց 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ապրիլի 13-ին՝ ժամը 08.00-ին, «Բավրա» սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի 1989 թ. ծնված Անժելա Գ.-ն, որը հունվարի 11-ից Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329-րդ (Պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների 1-ին մասերի մեղադրանքներով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: