|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
14 երկրների ներկայացուցիչներ, որոնք չորեքշաբթի մասնակցել են «Սկրիպալի գործով»` Քիմիական զենքն արգելող կազմակերպության գործադիր խորհրդի նիստին, միացել են Ռուսաստանի պատրաստած համատեղ հայտարարությանն այն մասին, որ անհրաժեշտ է «համոզվել, որ այդ խնդիրը կլուծվի իրավական շրջանակում` օգտագործելով Քիմիական զենքն արգելող կոնվենցիայի ամբողջ պոտենցիալը». հայտնում է Коммерсантъ-ը:
Հայտարարությանն աջակցել է գործադիր խորհրդի հանդիպման 14 մասնակից՝ Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Ղազախստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը, Վենեսուելան, Ղրղզստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Նիկարագուան և Կուբան:
Գործադիր մարմնի կազմի մեջ մտնում է 41 երկրի ներկայացուցիչ: