|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Օտար երկրներում բնակվող որոշ ադրբեջանցիներ, հայկական լոբբինգի աջակցությամբ, հակաադրբեջանական գործունեություն են ծավալում: Այդ մասին Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է հանրային միավորումների և կրոնական կառույցների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Էնի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը. հայտնում է Trend-ը:
«Նրանք ակցիա են անցկացրել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան առջև, բայց ոչ մի անգամ ակցիա չեն անցկացրել Հայաստանի դեսպանատան առջև»,- ասել է նա:
Նովրուզովն ընդգծել է, որ այդ մարդիկ վարկաբեկում են Ադրբեջանը:
«Չի կարելի հանդես գալ հայրենիքի դեմ, ադրբեջանական բանակի դեմ: Այդ հարցում հասարակության կարծիքը պետք է միասնական լինի»,- ասել է նա: