|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ավան վարչական շրջանում գտնվող «Ֆասթ Կրեդիտ» վարկային կազմակերպությունից կատարված հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 175-րդ հոդմածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելը) և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելը) հատկանիշներով: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ երեկ դիմակավորված անձը զենքի նմանվող առարկաներով (նախնական տեղեկություններով` հրազենով և նռնակով) մուտք է գործել շուրջօրյա աշխատող վարակային կազմակերպության գրասենյակ և կյանքի, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել կանխիկ գումար: Նախնական տեղեկություններով` հափշտակված գումարը շուրջ 6 մլն 340.000 դրամ է:
Սոնա Տռուզյանը տեղեկացրեց, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են դեպքի վայրում առկա լուսանկարահանող սարքերի տեսագրությունները: «Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվում են համատեղ քննչական, որոնողական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղությամբ»,- նշեց նա: