|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մարտի 10-ին, ժամը 21:32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում գտնվող նախկին ռոբոտների գործարանի մոտակայքում՝ ավտոտեխսպասարկման կետում. ներսում կան ավտոմեքենաներ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ. Շերամի փողոցի թիվ 98/8 հասցեում գտնվող DG ավտոտեխսպասարկման կետում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:07-ին, մարվել՝ 22:12-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: