|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Մարտի 9-ին, ժամը 13:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 26/2 շենքի ջրատար խողովակը վնասվել է, ինչի հետևանքով բնակարաններից մեկը ջրալցվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ջրալցվել է թիվ 26/2 շենքի 2-րդ մուտքի բնակարաններից մեկը:
Փրկարարները փակել են մուտքի ընդհանուր ջրագծի փականը և ժամանակավոր դադարեցրել ջրի հոսքը:
ԱԻՆ մամուլի ծառայություն