|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Երեւանի ավագանու նիստում լուրջ միջադեպ եղավ ՀՀԿ եւ «Երկիր ծիրանի» խմբակցությունների միջեւ: Մեր թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ նիստը վերսկսվել է:
Նշենք, որ միջադեպից հետո նիստերի դահլիճ են ժամանել ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցներ:
Ուշագրավ է, որ «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրականում նրանք ոչ թե շտապօգնության, այլ հոգեբուժարանի աշխատակիցներ են, իրենց հարց չեն տվել, չեն զննել: «Մենք բժշկի կարիք չունենք»,-ասաց Փոստանջյանը:
Շտապօգնության աշխատակիցներից մեկը մեր թղթակցի հետ զրույցում հրաժարվել է որեւէ բան ասել, միայն պնդել է, որ ինքն իսկապես շտապօգնության աշխատակից է:
Այս պահին ոստիկանները դահլիճից հեռացել են, մնացել են միայն շտապօգնության աշխատակիցները: