|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հաղորդավարուհի, Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը, ով այցով ԱՄՆ-ում է, մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ աղոթքի նախաճաշին. հայտնում է Газета.ру-ն:
Տեղեկության համաձայն` նա ներկա է եղել միջոցառմանը մոտ կես ժամ, ինչից հետո կուլիսներում պատմել է, որ նախաճաշի ձևաչափն իրեն դուր չի եկել, իրեն թվում է, որ դա անիմաստ և անօգուտ միջոցառում է:
«Հետաքրքիր չէ, դրանք անիմաստ ելույթներ են: Նստած են մարդիկ, ովքեր անգամ չեն կարող շփվել միմյանց հետ»,- նշել է Սոբչակը: