կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-01 10:08
Քաղաքական

Կիմ Բալայանին կփոխարինի Հրայր Թովմասյանը. «ՀԺ»

Կիմ Բալայանին կփոխարինի Հրայր Թովմասյանը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՍԴ անդամ Կիմ Բալայանի լիազորությունները դադարել են: Նրա 70-ամյակը լրացել էր 2017 թվականի հոկտեմբերի 15-ին, սակայն քանի որ տարիքը լրանալու պահին մասնակցում էր երկու գործերի դատաքննությանը, ապա նրա լիազորությունները դադարեցին այդ գործերի ավարտման օրը: Նախօրեին արդեն ՍԴ անդամներն ու աշխատակազմը հրաժեշտի երեկո են կազմակերպել եւ հրաժեշտ տվել Բալայանին:

Արդեն քանի ամիս է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Կիմ Բալայանի տեղի ամենահավանական թեկնածուն ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն է: Վերջինս ակնկալիքներ ունի զբաղեցնել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի տեղը, սակայն դրա համար նախ պետք է դառնա ՍԴ անդամ:

Նշենք, որ Գագիկ Հարությունյանն, այս տարվա մարտի  23-ին դառնում է 70 տարեկան եւ օրենքի ուժով նրա լիազորությունները դադարում են: Այժմ իշխանությունները այդ պաշտոնին տեսնում են հենց Հրայր Թովմասյանին:

ՍԴ անդամը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հենց ամբողջ խնդիրն այն է, որ Հրայր Թովմասյանը ՀՀԿ-ական է: Արդյոք նա ՀՀԿ-ն լքելու դիմում կգրի: Սովորաբար, հայկական իրականության մեջ հակառակն է լինում, դառնում են իշխող կուսակցության անդամ, որպեսզի պաշտոն ստանան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: