|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Բաքվի կենտրոնում՝ մետրոյի «Մայիսի 28» կայարանի մերձակայքում, պայթյուն է հնչել: Այս մասին տեղեկանում ենք sputnik.az-ից:
Դիլյարա Ալիևայի փողոցում գտնվող բազմահարկ շենքում գազի արտահոսք է եղել, ինչի հետևանքով էլ պայթյուն է առաջացել։ Հրդեհը բռնկվել է շենքի առաջին հարկում գտնվող` գրենական պիտույքների խանութում:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, իսկ ոստիկանները փակել են հարակից փողոցները:
Նշվում է, որ կան տուժածներ, որոնից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: