|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Հունվարի 22-ին` ժամը 13:11-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ և Քրիստափոր փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1983 թ. ծնված Ա. Պ.-ը «Nissan Tiida» մակնիշի 34 NZ 272 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1937 թ. ծնված Վ. Զ.-ին:
Փրկարարները Վ. Զ.-ին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: