Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նախորդ շաբաթ կառավարությունը հավանության արժանացրեց ֆինանսների նախարարության ներկայացրած` «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետական պահուստում պահվող 102 կգ 793 գրամ աճեցված մարգարիտն աճուրդի հանելու մասին որոշման նախագիծը:
Նշենք, որ 1.5 միլիարդ դրամ արժողությամբ մարգարիտներն աճուրդի էին հանվել դեռևս նախորդ տարի, սակայն գնորդ չլինելու պատճառով չէին վաճառվել:
Այսօր ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը լրագրողներին հայտնեց, որ մարգարիտները կորցրել են իրենց արդիականությունը և անհրաժեշտություն կա դրանք լիկվիդային (իրացվելի) իրերով փոխարինել:
Նշենք, որ իրացվելի են համարվում, օրինակ, ոսկու բանկային ձուլակտորները: Ներկայումս պետական գանձարանում կա մոտ 400 միլիոն դրամի ոսկու ձուլակտոր, որը ցանկացած պահի հնարավոր է իրացնել:
«Արտակարգ իրավիճակներում, ֆինանսական ակտիվների բացակայության պայմաններում, տնտեսության անհետաձգելի կարիքները բավարարելու համար գանձարանի լիկվիդային միջոցներով հնարավորություն կլինի գործարքներ իրականացնել»,- ասաց Հայրապետյանը:
Նա հավաստիացրեց, որ զարդերը շուկայականից ցածր գնով չեն իրացվի:
Գանձարանի պահուստը գոյանում է մաքսանենգ կամ այլ ճանապարհով ձեռք բերված և հօգուտ պետության փոխանցված իրերի հաշվին: Հայրապետյանը հայտնեց, որ 1996-ից մինչ օրս պետական գանձարանից որևէ զարդ չի օտարվել:
Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք փորձ արվել է գանձարանի զարդերն իրացնել միջազգային շուկայում, նա պատասխանեց` ոչ, սահմանափակվել են միայն տեղական աճուրդով: Հայրապետյանի խոսքով՝ մարգարիտների վաճառքի համար ժամկետ է սահմանվել 4 տարին, որպեսզի հնարավորություն լինի այն գոնե շուկայական գնով վաճառելու: