|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, հունվարի 17-ին, ժամը 16:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բելինսկու փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել է:
Պարզվել է, որ «BMW 318» մակնիշի 06 RR 099 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Պ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: