կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-05 10:04
Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանի որդու ընկերությունից գումար են հափշտակել. «Ժողովուրդ»

Ռոբերտ Քոչարյանի որդու ընկերությունից գումար են հափշտակել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին պատկանող «Նաիրի ինշուրանս» ընկերությունից վերջերս մեծ գումարներ են հափշտակել: Իսկ հափշտակողներն էլ եղել են այդ ընկերության գործակալները:

Ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ» օրաթերթին, անհատ ձեռնարկատեր Արեգ Հովհաննիսյանը պայմանագիր է կնքել «Նաիրի ինշուրանսի» հետ, ըստ որի՝ ձեռք է բերել վերջինիս անունից վկայագրեր կնքելու իրավունք, նաեւ պարտավորվել դրա դիմաց ստացված գումարները փոխանցել ընկերության հաշվին: Սակայն Հովհաննիսյանը խաբել ու գումարներն այդպես էլ ընկերությանը չի փոխանցել:

Խոսքը մոտ 500 հազար դրամի մասին է: Վարորդների վճարած գումարից 100 հազար դրամը վերցրել է որպես գործակալի միջնորդավճար, 67 հազար 200 դրամը փոխանցել ընկերության հաշվեհամարին, իսկ մնացած 504 հազար դրամը յուրացրել: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ, եւ հիմա Հովհաննիսյանը մեղադրյալի աթոռին է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: