|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, նյեմբերի 26-ին, ժամը 00:07-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում այրվում է բեռնատար ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է Նորատուս գյուղի Սևանի փողոցի թիվ 26 հասցեում գտնվող խեցգետնի բուծարանի մոտ կայանած «Mercedes» մակնիշի 34 AR 591 պետհամարանիշով բեռնատար սառնարան ավտոմեքենան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:15-ին, մարվել՝ 01:57-ին: