|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Նոյեմբերի 7-ին, ժամը 15:42-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 86-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի 34 LT 667 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «MAN» մակնիշի K387 UT 163 պետհամարանիշով բեռնատարին, ինչի հետևանքով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր տեղափոխվել են Դիլիջանի ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: